Ֆրանսիական նավթագազային Total ընկերությունը պետք է  398,2  միլիոն դոլար վճարի՝ ԱՄՆ-ի կողմից կաշառակերության վերաբերյալ մեղադրանքների հարցը կարգավորելու համար:  Այս մասին ասված է Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի հայտարարության մեջ:  Ընկերությունը 245,2 միլիոն դոլար տուգանք կվճարի, ինչպես նաեւ կվերադարձնի ստացված 153 միլիոն դոլար ապօրինի եկամուտը:

Ըստ ԱՄՆ-ի իշխանությունների՝1995-2004թթ. Total-ը  60 միլիոն դոլար էր վճարել Իրանի կառավարության աշխատակցին, որն, օգտագործելով  իր ազդեցությունը,  ընկերությանն օգնել էր  նավթի եւ գազի արդյունահանման  երեք վայրերի շահավետ պայմանագրեր կնքել, հայտնում է rbc-ն:

Total-ը աշխարհում մեծությամբ հինգերորդ  ուղղահայաց ինտեգրված նավթային ընկերությունն է եւ բիզնես է վարում 130 երկրներում: Կոնցեռնն ունի 93 հազար աշխատող: