Windows 8.1 օպերացիոն համակարգում  աշխատասեղանին կհայտնվի «Մեկնարկ» կոճակը, հայտնում են բլոգեր Փոլ Թարոթն ու եւ ZDNet պարբերականը:

«Մեկնարկ» կոճակի վրա կպատկերվի Windows 8-ի լոգոտիպը: Այն կտեղադրվի աշխատասեղանի խնդիրների պանելի վրա, էկրանի ձախ անկյունում: Մկնիկի կուրսորը վրան պահելիս կոճակը գույնը կփոխի: Կոճակը սեղմելիս, սակայն, կբացվի ոչ թե «մեկնարկ» մենյուն, այլ կամ «Մեկնարկ» էկրանը` «կենդանի սալիկներով», կամ համակարգչում տեղադրված բոլոր ծրագրերով պատուհանը: «Մեկնարկ» կոճակի առկայության մասին վկայումեն Փոլ Թարոտի հրապարակած սքրինշոթերը:

Հանրամատչելի նախնական տարբերակը (Public Preview) կթողարկվի հունիսի 26-ին, իսկ վերջնական տարբերակը` մինչեւ տարեվերջ: Microsoft-ում հաստատել են, որ Windows 8-ի օգտատերերը կարող են թարմացնել ծրագիրն անվճար, գրում է Lenta.ru-ն:

«Մեկնարկ» կոճակը Windows օպերացիոն համակարգերում սկսել է գործել 1995 թվականից: