Ամերիկացի գիտնականները պարզել են, որ յոգուրտի պարբերաբար օգտագործումը օգնում է դեպրեսիաների ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը:
UCLA համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների հետազոտությանը մասնակցել են 18-53 տարեկան 36 կանայք, որոնց բաժանել են երեք հավասար խմբերի: Նրանց մի մասը մեկ ամիս շարունակ օրական երկու անգամ կենդանի բակտերիալ մշակաբույսերով յոգուրտ են կերել: Երկրորդ խումբը կերել է սովորական յոգուրտ, իսկ երրորդ խոււմբը ընթհանրապես կաթնեղեն չի օգտագործել:
Մագնիսա-ռեսոնանսային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ առաջին խմբի կանանց մոտ նվազել է ուղեղի ակտիվությունն այն հատվածներում, որոնք կապված են զգացմունքների եւ ցավի հետ, փոխարենը ակտիվացել է որոշումների կայացման պատասխանատվության համար պատասխանատու հատվածը: «Մեր արդյունքները ցույց են տալիս, որ յոգուրտի բաղադրամասերի մի մասը փաստացի կարող են փոխել այն, թե ինչպես է մեր ուղեղն արձագանքում շրջապատին»,-ասել է հետազոտությունը ղեկավարող դոկտոր Կիրստեն Տիլիշը, հաղորդում է «КМ.ru»-ն:




























