Ինժեներների, քիմիկոսների եւ տեսաբան ֆիզիկոսների խումբը (Գերմանիայից եւ Հունաստանի Կրետե կղզուց)՝ Միրիամ Զիգենբյուրգերի գլխավորությամբ, մոտեցել են հարավածների նկատմամբ կայուն ապակու ստեղծմանը, հաղորդում է Vesti.ru-ն:
Գիտնականներն օգտագործել են այնպիսի երեւույթ, ինչպիսին է «բատավյան արցունքները» կամ դրանք անվանում են նաեւ «արքայազն Ռուփերթի կաթիլներ»:
Այն պահին, երբ հեղուկ ապակին իջեցնում են սառը հեղուկի մեջ, առաջանում են, այսպես կոչված, «ապակե արցունքներ»: Նման «արցունքի» գլխիկը տարբերվում է բարձր ամրությամբ եւ այն հնարավոր չէ կոտրել նույնիսկ մուրճի հարվածով: Իսկ բավական է վնասել «արցունքի» պոչիկը եւ այն փշրվում է:




























