«iPhone» -ի խնայողական տարբերակի հավաքումը կվստահվի ոչ թե թայվանական «Foxconn»-ին, այլ նրա հիմնական մրցակցին` «Pegatron» ընկերությանը: Ինչպես հաղորդել է ընկերության ֆինանսական տնօրեն Չարլզ Լին, ընկերությունը ծրագրում է աշխատուժն ավելացնել մոտ 40%-ով, հաղորդում է  «The Wall Street Journal»-ը:

Նշվում է, որ «Apple»-ի, ինչպես նաեւ «Dell»-ի, «Sony»-ի, «HP»-ի արտադրանքի մի մասն արտադրվում է թայվանական  «Foxconn»-ում: Վերջինիս ծառայություններից հրաժարվելու պատճառը Samsung-ի հետ մրցակցային պայմաններում ապրանքատեսակների ընդլայնում է եւ անցած տարի «iPhone 5»-ի հավաքման ժամանակ թույլ տրված արտադրական խոտանը: