Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը «ԱրմենՏել» ընկերության բաժնետերերի կողմից տնօրենների խորհրդի անդամ է ընտրվել է մայիսի կեսերին: Մամուլում տարածված տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց «ԱրմենՏել» ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը:
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Դարբինյանի ընտրությունը, Բեղլոյանը պատասխանեց, որ «որպես մամուլի քարտուղար բաժնետերերի որոշումները մեկնաբանել չի կարող»:
Նա տեղեկացրեց, որ «ԱրմենՏելի»՝ նախկինում հայտարարված զարգացման ծրագրերը շարունակվում են բնականոն հունով:



























