Google ինտերնետային ընկերությունը ճանաչվել է աշխարհի խոշորագույն մեդիա-ընկերություն: Նման գնահատական են տվել  ZenithOptimedia գործակալության պատրաստած զեկույցի հեղինակները:

Որպես Google-ի հիմնական մեդիաակտիվներ` նշվել են YouTube տեսահոսթինգն ու Google+ սոցցանցը: Հետազոտության տվյալներով, 2012թ. նոյեմբերի դրությամբ ընկերությանը բաժին է հասնում ինտերնետային որոնումների համաշխարհային ծավալի 62 տոկոսը: Google-ի բաժինը ինտերնետային գովազդի շուկայում կազմում է 49 տոկոս (82 տոկոս որոնողական գովազդի շուկայում):

Google-ի հասույթը 2012թ. մեդիաակտիվներից գնահատվել է 37,9 մլրդ դոլար, ինչը 39 տոկոսով ավելին է, քան ԱՄՆ ամենամեծ հեռարձակող DirecTV-ի: Ցանկում այն միայն երկրորդն է, իսկ նախորդ տարի առաջինն էր:

Ցանկանում ընդգրկված են նաեւ Yahoo!-ն (15-րդ տեղ), Microsoft եւ Facebook ընկերությունները (26-րդ եւ 27-րդ տեղ), իսկ Twitter սոցցանցը թոփ-30-ում չկա: