ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը իրանական ութ նավթաքիմիական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել:

Ընկերությունների ցանկում, ըստ CNN-ի, ընդգրկված են Bou Ali Sina, Nouri, Mobin, Shahid Tondgooyan, Shazad, Tabriz եւ Bandar Imam ձեռնարկությունները: Ֆինանսների նախարարի ֆինանսական անվտանգության գծով տեղակալ Դեյվիդ Քոենի խոսքով՝ այդ գործողություններն ուղղված են նավթաքիմիական՝ եկամտաբերության առումով նավթարդյունահանումից հետո երկրորդ խոշոր հատվածից, Իրանի եկամուտների կրճատմանը:

Rbc-ն հայտնում է, որ բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվում Ուկրաինայի երկու՝ «Բուկովինա» եւ «Ուկրաինա-Միջերկրածովյան ավիաուղիներ» ավիաընկերությունների, ինչպես նաեւ Ղրղըզստանի «Կիրգիզտրանսավիա» ավիաընկերության նկատմամբ: Գերատեսչությունից հայտնել են, որ ավիաընկերությունները խախտում են Իսլամական Հանրապետության դեմ ուղղված պատժամիջոցները, իրանական ընկերություններին օդանավեր են վաճառում եւ լիզինգի հանձնում: