Այս գիշեր Երկրից 5,8 մլն կմ հեռավորությունից հսկա աստերոիդ է անցել, որի տրամագիծը գրեթե երեք կմ էր:

Երկնաքարը երկրացիների համար անվնաս էր, սակայն մասնագետները պնդում էին, որ Երկրի հետ դրա հիպոթետիկ բախման դեպքում մեր մոլորակը կարող է վերանալ:

Թռչող երկնաքարը երկրից կարելի էր տեսնել հեռադիտակով: Դիտարկումը ցույց է տվել, որ այն երկաստիճան կառուցվածք ունի. Դրա շուրջը  սեփական արբանյակն էր պտտվում: Գիտնականներին հաջողվել է բարձր թողունակությամբ լուսանկարել երկնային մարմինը, հայտնում է polit.ru-ն:

Մասնագետները դրան կշարունակեն հետեւել մինչեւ հունիսի 9-ը, քանի դեռ այն վերջնականապես չի անհետացել տեսադաշտից:

1998 QE2 աստերոիդը հայտնաբերվել էր 1998թ. օգոստոսի 19-ին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների կողմից: Այն էլիպսաձեւ է՝  2,7 կմ տրամագծով: Հաջորդ անգամ աստերոիդը Երկրի համար տեսանելի կլինի 2028թ. հուլիսի 12-ին: Այն կսուրա 73 կմ հեռավորությունից: