Երկրում մագնիսական փոթորիկ է սկսվել: «Ռոսհիդրոմետ» կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ գեոմագնիսական տատանումների ինդեքսը Kp սանդղակով հասնում է 6-ի:

Kp սանդղակում փոթորիկ համարվող նվազագույն ցուցիչը  5 –ն է: Մագնիսական ներկայիս փոթորկի առաջացման պատճառը արեգակնային պլազմայի (լիցքավորված մասնիկների) արտահոսքն է, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ օվկիանոսի եւ տիեզերքի եղանակի կանխատեսումների ազգային վարչության (NOAA) տվյալներով՝ բարձր լայնություններում  կարող են խնդիրներ դիտվել բարձրվոլտային էլեկտրամատակարարման հետ կապված, հնարավոր են ռադիոկապի խափանումներ: Բեւեռափայլը տեսանելի կլինի անգամ Նյու Յորքի լայնությունից: