Facebook խոշոր սոցիալական ցանցն իրականացնում է բրենդների, հայտնի անձանց եւ հանրային այլ գործիչների էջերի եւ աքաունտների իսկության ստուգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Facebook-ի կորպորատիվ բլոգի տեղեկատվությունը:
Facebook-ը նշում է, որ ստուգման համար ինքնուրույն է ընտրում աքաունտները, ընդ որում օգտատերերը չեն կարող ճշգրտում պահանջել, միայն կարող են բողոքել իրենց անունով կեղծ աքաունտներից:
Նշենք, որ Facebook –ն աշխարհում ունի մոտ 1,11 միլիարդ օգտատեր:




























