Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ուղղաթիռն ստիպողական վայրէջք է կատարել Ալբորզ նահանգի լեռներում տեխնիկական անսարքության պատճառով, հաղորդում է  Press TV-ին:

Միջադեպը տեղի է ունեցել երեք նոր ավտոճանապարհների եւ երկրի ամենաերկար թունելի բացման արարողությանն ուղեւորվելու ժամանակ: Բացի նախագահից, ուղղաթիռում են գտնվել նաեւ բարձրաստիճան այլ անձինք: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, առայժմ հայտնի չէ, թե որն է եղել արտակարգ իրավիճակի պատճառը:

Երկրի ղեկավարը վայրէջքից հետո հրաժարվել է միջոցառմանը մասնակցելուց եւ ավտոմեքենայով վերադարձել է Թեհրան: