Apple ընկերությունը լիցենզիոն համաձայնագիր է ստորագրել Warner Music Group-ի հետ:
Cnet.com պորտալի տվյալով՝ հաջորդ շաբաթ Worldwide Developers Conference 2013-ի (WWDC) ընթացքում ամենայն հավանականությամբ կներկայացվի Apple համացանցային ռադիոն՝ iRadio ենթադրյալ անվանմամբ:
Ենթադրվում է, որ iRadio-ն կունենա այնպիսի գործառույթներ, որոնցից զուրկ է ԱՄՆ-ում հայտնի Pandora առցանց ռադիոն: Apple-ի նորույթներից կլինի մեղեդին կրկին լսելու եւ մեկ քլիքով գնելու հնարավորությունը, հայտնում է gazeta.ru-ն:
Երաժշտական մի շարք ընկերությունների հետ բանակցությունները ձգձգվել էին դրամական հատկացումների շուրջ վեճերի պատճառով: The New York Times-ի տվյալով, Apple-ը շարունակում է բանակցություններ վարել Sony Music Entertainment-ի եւ Sony/ATV ընկերության ստորաբաժանման հետ:




























