Չինաստանը պատրաստվում է առաջին անձնակազմը տիեզերք ուղարկել հունիսի կեսերին:  Երեք տիեզերագնացներով «Շենչժոու-10»-ը տիեզերքում կմնա 12 օր եւ այնուհետեւ Երկիր կվերադառնա:

Նոր անձնակազմի անունները դեռ չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ նախորդ թռիչքի նման կազմում կլինեն երկու տղամարդ եւ մեկ կին, ամենայն հավանականությամբ` ռազմաօդային ուժերի 35-ամյա օդաչու Վան Յապինը:

Տիեզերանավի մեկնարկը կիրականացվի «Մեծ արշավ - 2F» արբանյակի օգնությամբ: Այդ արբանյակը նախկինում հաջողությամբ տիեզերք է դուրս բերել նախկին ինը «Շենչժոու»-ները: Չինաստանի համար կայանալիք թռիչքը վեցերորդն է եւ տասնմեկերորդը տիեզերագնացների մասնակցությամբ `տիեզերքը ուսումնասիրելու ծրագրի շրջանակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Տյանգուն-1» մոդուլը առանց անձնակազմի տեղ էր հասցվել 2011թ. սեպտեմբերին: Կայանալիք թռիչքն այս մոդուլի համար  կդառնա վերջինը` մարդկանց այցելությամբ, քանի որ արդեն այս տարի «Տյանգուն-1»-ը նախատեսվում է դուրս բերել ուղեծրից` ավելի մեծ չափի «Տյանգուն-2»-ով փոխարինեու համար: