Հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ անգլիական արտադրության GURALP-6TD մակնիշի 6 թվային սեյսմիկ կայանների տեղակայման մեծածավալ եւ բարդ մասնագիտական աշխատանքները շարունակվում են:
Օրերս ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «ՍՊԾ» գործակալությունում քննարկվեցին միկրոսեյսմիկ աղմուկի ֆոնային չափումների նախնական արդյունքները:
Որոշվեց չափումները շարունակել Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործող սեյսմիկ հեռաչափական «Մեծամոր», «Վանանդ», «Ամբերդ» եւ «Կապուտան» դիտակետերում, ինչպես նաեւ հիմնել 2 նոր դիտակետ` Նարեկ եւ Լեռնագոգ համայնքներում:
Սեյսմիկ դիտակայան հիմնելու համար անհրաժեշտ է ապահովել.
ա) դիտակետում սեյսմիկ աղմուկի հնարավորինս նվազագույն ֆոնային մակարդակ.
բ) սեյսմիկ կայանների անխափան կապը (ինտերնետ, ռադիոկապ եւ այլ).
գ) դիտակետի ապահովությունն ու անվտանգությունը:
Ստացված մեծածավալ տվյալներն իրական ժամանակում կհաղորդվեն ՍՊԾ տվյալների հավաքման, մշակման եւ վերլուծության կենտրոն։ Անհրաժեշտ տվյալները կհաղորդվեն նաեւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն:





























