Թեհրանի վրա ատոմային ծրագրի հարցում լրացուցիչ ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը մտադիր է կալանել բոլոր կասկածելի նավերը, որոնք մեկնում են Իրան կամ դուրս են գալիս Իրանից:
Այդ մասին գրում է ամերիկյան Defense News շաբաթաթերթը՝ վկայակոչելով ամերիկյան կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին:
Պարբերականի տվյալներով, ամերիկյան իշխանությունները դիտարկում են գործողությունների հնարավոր տարբերակներ. "նավերը կալանելու միջազգային առկա նախաձեռնությունների համեստ ընդլայնումից մինչեւ առավել ծայրահեղ միջոցներ՝ ընդհուպ Արաբական ծովի տարածքների շրջափակում:
Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնը մտադիր չէ ռազմական միջոցներ կիրառել, հաղորդում է Պրայմ-ՏԱՍՍ-ը:



























