Երիտասարդ իրանահայ գործիչն իր թեկնածությունն է առաջադրել Թեհրանի քաղաքային խորհրդի համար` 4-րդ շրջանից:
30-ամյա Արմեն Նազարյանը Քիշի համալսարանի համակարգչային ֆակուլտետում, գիտական աստիճան է ստացել «Փայամե Նուռ» համալսարանի քաղաքագիտական ֆակուլտետում:
Hyeli.com կայքին տված հարցազրույցում Նազարյանը հայտնել է, թե հայերը 400 տարուց ավելի ապրում են Իրանում, պետք է իրենց լիիրավ քաղաքացի զգան այդ երկրում եւ հենց այդ համոզմունքով էլ, նա, որպես Իրանի քաղաքացի, ուզում է, որ իր դրական դերն ու ազդեցությունն ունենա թե Իրանի, թե հայ համայնքի կարիքների եւ խնդիրների լուծման համար:
Հարցին, թե ինչո՞ւ նա միակ հայ թեկնածուն, Արմեն Նազարյանը պատասխանել է, թե տեղեկատվության պակասը եւ ինչ-որ տեղ էլ անտարբերությունն է պատճառը: Ըստ նրա հայերը Իրանում ճանաչված են որպէս լավ արհեստավորներ, խոհարարներ, իսկ քաղաքական ոլորտում բավարարվել են միայն խորհրդարանի պատգամավորներով:
Նշենք, որ Արմեն Նազարյանը ընդգրկված է միաժամանակ մի քանի խմբակցությունների կողմից ներկայացվող ցուցակներում:




























