Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները ներկայացրել են Մարս մոլորակի նոր հանքաբանական ատլասը` «Մարս-էքսպրես» զոնդի տվյալների հիման վրա: Բացառիկ ատլասը կազմված է  ջրի առկայության,  հրաբուխների ժամանակ ձեւավորված հանքանյութերի տեղաբաշխման քատեզներից: Դրա շնորհիվ գիտնականները կարող են գլոբալ համատեքստում դնել Մարսի վրա երկրաբանական գործընթացները, հասկանալ ինչպես է ձեւավորվել մոլորակի ներկայիս կերպարը:

«Այդ ատլասը մեզ կօգնի ապագա մարսագնացների եւ զոնդերի  համար վայրէջքի հարմար վայրեր որոնել»,-ասել են Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները: