ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է խստացնել տնտեսական պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Առաջին անգամ պատժամիջոցներն ուղղակի կերպով տարածվում են Իրանի ազգային արժույթի՝ ռիալի վրա:
Պատժամիջոցները տարածվում են արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունների վրա, որոնք զգալի չափով գնում կամ վաճառում են իրանական արժույթ, կամ խոշոր ավանդներ ունեն ռիալով, հաղորդում է Associated Press-ը:
ԱՄՆ-ում հույս ունեն, որ այս պատժամիջոցը օտարերկրյա բանկերին կստիպի ազատվել իրանական արժույթից, ինչն էապես կթուլացնի իրանական արժույթը:
Բացի այդ, ԱՄՆ-ը պատժամիջոցները տարածել է նաեւ այն ընկերությունների ու մասնավոր անձանց վրա, որոնք Իրանին ապրանքներ կամ ծառայություններ կմատուցեն՝ կապված իրանական ավտոմոբիլային տեխնիկայի արտադրության հետ:




























