«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բաժանորդների համար «ՕՊԵՐԱտիվ Ինտերնետ» ծառայության մեկնարկի մասին: Ակտիվացնելով ծառայությունը` բաժանորդը հնարավորություն կստանա անսահմանափակ մուտք գործել ինտերնետ Opera-Mini բրաուզերի միջոցով: Ծառայության միացման արժեքը կազմում է 950 դրամ (ներառյալ ԱԱՀ):  

«Միանալով «ՕՊԵՐԱտիվ Ինտերնետ» ծառայությանը` մեր ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան օգտագործել Opera-Mini բրաուզերը Beeline անսահմանափակ բջջային ինտերնետի հետ միասին: Կարեւոր է նշել, որ ընկերությունը շարունակաբար ստեղծում է այնպիսի ծառայություններ եւ ապրանքներ, որոնք հարմար են եւ հաճելի: Մեր բաժանորդների համար տվյալ ծառայության շրջանակում Opera-Mini բրաուզերի օգտագործումը զգալիորեն կընդլայնի  շարժական ինտերնետի հասանելիությունը», - նշել է «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ» եւ «Ստեպ» ՍՓ-ների բաժանորդներին:

Եթե բաժանորդի մոտ ակտիվացված է որեւէ ինտերնետ-փաթեթ, ապա  «ՕՊԵՐԱտիվ Ինտերնետ» ծառայությունից օգտվելիս ծախսվող ՄԲ-երը սպառվում են բաժանորդի մոտ ակտիվացաված այդ ինտերնետ-փաթեթի ծավալից:  Բացի այդ ծառայությունը չի գործում միջազգային ռոումինգում:

Բաժանորդը կարող է ակտիվացնել  ծառայությունը զանգահարելով` 06747474 համարին, հավաքելով USSD հրահանգ *110*7474#  կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 համարին 7474 տեքստով: Ծառայությունը կարելի է անջատել հետեւյալ կերպ  զանգահարելով` 06747470 համարին, հավաքելով USSD հրահանգ *110*7470# կամ ուղարկելով SMS 0674 համարին 7470 տեքստով:

Ծառայության գործողության ժամկետը 30 օր է: Նշենք, որ ծառայության ժամկետի վերջին օրը, ծառայությունն ակտիվ կլինի մինչեւ ժամը 22:00-ը, որից հետո տարիֆիկացումը կընթանա համաձայն սակագնային փաթեթի: