Microsoft-ի գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը ընկերության մասշտաբային վերակազմավորման ծրագիր է մշակում, գրում է АllThingsD-ն՝ վկայակոչելով ընկերության աղբյուրին:
Մասնավորապես, նախատեսվում է զարգացնել ինտերնետային ծառայությունները, քանի որ համակարգիչների օպերացիոն համակարգերի վաճառքը արդեն միլիարդների եկամուտ չի բերում: Windows-ը եւ Office-ը առաջվա նման հիմնականը կմնան Microsoft-ի համար, բայց նախատեսվում է կատարելագործել դրանց արտաքին տեսքը եւ գործառականությունը:
Երեւում է՝ ընկերությունը, ի դեմս գործադիր տնօրենի, որոշել է չձգձգել անխուսափելին եւ ժամանակին հարմարվել շուկայի պահանջներին ու նոր թրենդներին:




























