«Կասպերսկիի լաբորատորիայի» մասնագետները կիբերլրտեսական ցանց են հայտնաբերել, որը զբաղվում էր արդյունաբերական եւ պետական լրտեսությամբ:

10 տարվա ընթացքում նրա զոհն են դարձել աշխարհի 40 երկրների 350 պետական կազմակերպություններ, այդ թվում՝ Ռուսաստանում, Գերմանիայում, Իսպանիայում եւ այլուր, հայտնում է vesti.ru-ն:

Լրտեսական ծրագրերի օգնությամբ չարագործները վարակված համակարգչից պատճենել են կարեւոր տեղեկատվությունը, արձանագրել  ստեղների սեղմումը, ներբեռնել Microsoft Office եւ PDF-փաստաթղթեր: Փորձագետները նշում են, որ կիբերհանցագործներին հետաքրքրել է  միջուկային, լազերային, բժշկական, հաղորդակցական եւ նանոտեխնոլոգիաների բնագավառների ձեռքբերումները եւ ուսումնասիրությունները:

NetTraveler անվանումն ստացած լրտեսական ցանցն, ամենայն հավանականությամբ, գործում է 2004թ.-ից: Նրա գործունեության  բուռն ժամանակաշրջանը 2010-2013թթ. են, հենց այդ ժամանակ էին ուսումնասիրողները հայտնաբերել վարակի մեծ քանակությամբ նմուշներ: