Չինական Sina Weibo միկրոբլոգների ցանցն արգելել է   «դեղին մեծ բադիկներ» հարցումը: Այդպիսով չինացի գրաքննադատները փորձել են սահմանափակել «Անհայտ ցուցարարը» լուսանկարի նմանակումների հասանելիությունը, որտեղ տանկերի փոխարեն ռետինե դեղին մեծ բադիկներ են կանգնած: 

Լուսանկարը համացանցում սկսել էին տարածել հունիսի 4-ին՝ Պեկինի Տյանանմեն հրապարակում ցույցը ցրելու 24-րդ տարելիցի օրը:  Sina Weibo-ն նաեւ արգելել է հետեւյալ հարցումների որոնումները՝ «1989»՝ այդ իրադարձությունների տարին, եւ  «63+1»՝ հունիսի 4-ի գաղտնազերծված նշանակությունը  (6.4), գրում է «lenta.ru»-ն:

Հսկայական դեղին մեծ փչովի բադիկը հոլանդացի նկարիչ Ֆլորենտին Հոֆմանի աշխատանքն է, որը վերջերս է բերվել Հոնկոնգ: Չինական մի շարք այլ քաղաքներում հաստատվել էին Հոֆմանի աշխատանքի պատճենները:

1989թ. Տյանանմեն հրապարակում ուսանողների ցույցի ցրման ընթացքում զոհվել էին 200-ից մինչեւ մի քանի հազար մարդ: Ճշգրիտ տվյալները Չինաստանի իշխանությունները գաղտնի են պահում:  Իշխող կուսակցությունը խիստ գրաքննության է ենթարկում 1989թ. իրադարձությունների ցանկացած դատապարտում:

«Անհայտ ցուցարարը» լուսանկարի հեղինակը ամերիկացի լուսանկարիչ Ջեֆ Ուայդեներն է: Լուսանկարում պատկերված է  անհայտ մի երիտասարդ, որը 1989թ. դեպքերի ժամանակ միայնակ  հետ է մղում տանկերի շարասյունը: