Իրենց Anonymous կոչող միջազգային հաքերների ցանցի անդամները կոտրել են Թուրքիայի վարչապետի պաշտոնական կայքը։

Թուրքական T24.com-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի «Գեզի» այգու պահպանման կողմնակիցներին իր աջակցությունը հայտնած Anonymous-ը լայնածավալ կիբեր հարձակում է իրականացրել Թուրքիայի վարչապետի կայքի եւ թուրքական մի շարք գերատեսչությունների կայքերի դեմ։

Հիշյալ կայքերի անվտանգությունն ապահովող ընկերության նախագահը հաստատել է հարձակումների մասին ինֆորմացիան՝ շեշտելով, թե դրան Anonymous-ի ստանդարտ հարձակումներ են։ Նա հաստատել է, որ հարձակման ենթարկված մի շարք կայքեր չեն գործում։