Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը  35 մլն դոլար է ներդրել ResearchGate-ի գիտնականների համար սոցցանցի մեջ:

Սոցցանցի հիմնադիր Իյադ Մադիշը պատմել է, թե մի քանի ամիս առաջ ծանոթացել է Microsoft-ի հիմնադրի հետ եւ պատմել իր նախագծի մասին, որը միավորելու է աշխարհի բոլոր գիտնականներին: Նա նշել է, թե օկ Նիգերիայում աշխատող գիտնականը, հետազոտելով անհայտ հանգամանքներում երեխայի մահը, կարողացել է կապվել իտալացի պրոֆեսորի հետ, եւ արդյունքում նոր վարակ պարզել: Մադիշի խոսքով, այդ պատմությանն ու ResearchGate նախագծի հայեցակարգին Գեյթսն ըմբռնումով է մոտեցել, գրում է NEWSRu.com-ը:

Մադիշը սոցցանցը գործարկել է 2008թ.: ResearchGate սոցցանցը իրենից ներկայացնում է ֆորում, որտեղ տարբեր երկրների գիտնականներ կարող են կիսվել չհրապարակված նյութերով: Սոցցանցում գրանցված են 2,9 մլն օգտատերեր, 30 տոկոսից ավելին կայք են մտնում ամեն ամիս: