Չինացի գիտնականների խումբը, ԱՄՆ եւ Ֆրանսիայի գործընկերների հետ ուսումնասիրել է «Archicebus achilles» տեսակի կապիկի գրեթե ամբողջապես պահպանված կմախքը, որը հայտնաբերվել էր Կենտրոնական Չինստանում:
Գիտնականները կարծում են, որ դա պատկանում է ամենահնագույն պրիմատին, որն ապրել է 55 մլն տարի առաջ, որը հանդիսանում է Երկրի վրա մարդու ամենավաղ նախնին:
«Փոքրամարմին» կապիկները նույնիսկ առնետից են փոքր եղել եւ հիմանականում սնվել են միջատներով: Ըստ հետազոտողների` պրիմատը առաջ է շարժվել չորեքթաթ եւ կարողացել է ցատկեր կատարել:




























