Քսաներորդ դարի կեսերին անցկացված միջուկային փորձարկումները գիտնականներին թույլ են տվել ապացուցել, որ ուղեղի բջիջները կարող են վերականգնվել նաեւ տարեց մարդկանց մոտ եւ բավականին արագորեն:

Մինչեւ 1960-ականները գիտնականները կարծում էին, որ կաթնասունների մոտ նոր նեյրոններ չեն առաջանում, եւ նյարդային բջիջների ոչնչացումը փոխհատուցվում է  ֆունկցիաները մնացածների վրա բաշխելով:

1945-1963 թվականներին, երբ երկրները միջուկային փորձարկումներ էին իրականացնում  երկրի վրա, մթնոլորտում եւ օվկիանոսում, բնական միջավայրում հայտնվել է ածխածին-14-ի մեծ քանակություն,  որն առաջացել էր ատոմային պայթյունների ժամանակ եւ սննդի հետ հայտնվել մարդկանց օրգանիզմում: Նրանք նկատել են, որ մեծահասակների ուղեղի` հիշողության եւ զգացմունքների հետ կապված հատվածում օրական ի հայտ է գալիս մինչեւ 700 նոր նեյրոն, ինչը համապատասխանում է  ուղեղի բջիջների նորացման արագությանը: