«Samsung»-ը ներկայացրել է իր նոր «Galaxy S4 Active» սմարթֆոնը, որն աչքի է ընկում  արտաքին գործոնների ազդեցություններից կայուն պաշտպանությամբ: Նորույթի գինն առայժմ չի հայտարարվում:

Նոր սմարթֆոնը պաշտպանված է ջրի եւ փոշու` սմրաթֆոնների համար ավերիչ ազդեցությունից:  «Galaxy S4 Active»-ն առաջին հերթին նախատեսված է ակտիվ կենսակերպ ունեցող եւ էքստրեմալ հանգիստ սիրող անձանց համար: Գաջետը հնարավոր է հանգիստ թողնել լողափին, անգամ` անձրեւի տակ:

Այն 21 գրամով ծանր է ստանդարտ «Galaxy S4»-ից, որը կշռում է 130 գրամ եւ 1,2մմ-ով ավելի բարակ է: Նախնական տվյալներով` «Galaxy S4 Active»-ի վաճառքն ԱՄՆ-ում կսկսվի այս ամռանը: