«The Washington Post» թերթի ցանցային ռեսուրսներ մուտքը վճարովի կդառնա: Պարբերականը հայտարարել է, որ հունսի 12 –ից նրանք, ովքեր ամսվա ընթացքում ավելի քան քսան անգամ համացանցով կօգտվեն թերթի հրապարակումներից, ստիպված կլինեն վճարել: Սովորական մուտքի համար ամսական վճարը սահմանվել է 9,99 դոլար, ընդլայնված մուտքի համար` 14,99 դոլար:
Սահմանափակումները չեն գործի նրանց համար, ովքեր թերթի ռեսուրսներից կօգտվեն համացանցային որոնման համակարգերի միջոցով, ինչպես նաեւ սոցցանցերով, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ նման քայլին թերթը գնում է խնայողությունների նպատակով:




























