«Google»-ի որոնողական համակարգը սովորել է կանխատեսել ֆիլմերի դրամարկղային գանձումների չափը, հաղորդել է ընկերության կայքը:
«Google»-ի կողմից մշակված վերլուծության համակարգն ունակ է կանխատեսել ֆիլմերի համար գանձումների չափը 94% հավանականությամբ: Դրա համար վերլուծվում է ֆիլմի մասին որոնումների հաճախականությունը, ինչպես նաեւ թրեյլերների դիտումը, հաղորդում է «Lenta.ru»-ն:
«Google»-ը նաեւ առանձին բանաձեւ է մշակել, որը կարող է նմանատիպ կանխատեսում անել ֆիլմերի դուրս գալուց մեկ շաբաթ անց: Ճշգրտությունը կազմում է 90%:




























