Բրիտանացի գիտնականները մալարիան տարածող մոծակներից ազատվելու հրաշալի եղանակ են առաջարկել. նրանց դեմ հնարավոր է պայքարել կեղտոտ կիսագուլպաների միջոցով:
Հարկ է նշել, որ մալարիան մինչ օրս մնում է մալորակի ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, որից տարեկան մահանում է մինչեւ 600 հազար մարդ: Ընդ որում, դեռ իսկապես որեւէ արդյունավետ միջոց չկա այդ հիվանդության դեմ:
Պարզվել է, որ միջատները շատ զգայուն են ոտքի քրտինքի հոտի նկատմամբ, ինչի ուղղությամբ էլ նրանք գնում են: Այդ գործոնը կարելի օգտագործել որպես ծուղակ եւ վարակը տարծող մոծակներին սխալ ուղղորդել:
Գիտնակնները ծրագրում են իրենց հետազոտությունը տրամաբանական ավարտին հասցնել, ինչի համար նրանց հարկավոր կլինի պարզել անհրաժեշտ հոտի քիմիական բաղադրությունը, իսկ հետո այն սինթեզել լաբորատոր պայմաններում:




























