Իրանը մտադիր է հերթական արբանյակը՝ SharifSat անունով, ուղարկել ուղեծիր, 2013թ. Սեպտեմբերին:

Լրատվամիջոցների տվյալներով, դա կարող է տեղի ունենալ իրանական օրացույցի առաջին կիսամյակի ավարտին (2013թ. Սեպտեմբերի 22): «Ներկայումս մենք մշակում ենք արբանյակային համակարգերը»,- լրագրողներին հայտնել է Թեհրանի տեխնոլոգիական համալսարանի ղեկավար Շարիֆ Ռոոստ Ռեզ-Ազադը, հաղորդում է Utro.ru-ն:

Արբանյակը ուղեծիր կհանի Սաֆիր-1 հրթիռակիրը: Այն կարձակվի 500 կմ բարձրության վրա, քաշը կազմում է 50 կգ-ից պակաս: