«Opportunity» մարսագնացը հաստատել է «գործընկեր» «Curiosity»-ի ավելի վաղ կատարած բացահայտումը` նա ապացույցներ է գտել, որ Մարսի վրա հնագույն ժամանակներում կենդանի օրգանիզմների համար պիտանի ջուր է եղել, հայտնել են NASA-ի մասնագետները:
«Curiosity» մարսագնացը մարտին էր ապացույցներ ստացել, որոնք վկայում էին, որ հնագույն ժամանակներում Մարսի վրա կենդանի օրգանիզմների համար նպաստավոր պայամաններ են եղել:
«Opportunity»-ն ուսումնասիրել է Մարսից վերցված քարի քիմիական բաղադրությունը եւ եկել այն եզրահանգման, որ այդ «կավը» կարող էր ձեւավորվել միայն մեծ քանակությամբ ջրի առկայության դեպքում: Պարզվել է, որ այդ ջուրը քաղցրահամ է եղել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























