ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը դիմել է արդարադատության նախարարություն՝ խնդրելով հետաքննություն անցկացնել տեղեկատվության արտահոսքի վերաբերյալ, որի պատճառով իր երկու գաղտնի ծրագրերի մասին տեղեկությունները հայտնվել են մամուլում:
Եթե արդարադատության նախարարությունը արձագանքի հատուկ ծառայությունների խնդրանքին, ապա հետաքննության օբյեկտ կարող են դառնալ բրիտանական Guardian եւ ամերիկյան Washington post թերթերը, որոնք առաջինն են հաղորդել ամերիկացիների հեռախոսազանգերի մասին տեղեկություններ հավաքելու ծրագրի մասին:
Բացի այդ, մամուլում է հայտնվել նաեւ ԱՄՆ-ում ինտերնետ թրաֆիքին հետեւելու մասին տեղեկությունները, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Երկու ծրագրերն էլ իրականացնում է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը, որը զբաղվում է էլեկտրոնային հետախուզությամբ եւ կառավարական կապուղիների անվտանգության ապահովմամբ: Նման տեղեկությունների հրապարակումը ԱՄՆ-ում ծանր հանցագործություն է համարվում:




























