Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Իրանական ԻՐՆԱ գործակալության փոխանցմամբ, նախագահական 10-րդ ընտրություններում հաղթանակ տարած, երկրի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին:
Ըստ կարգի՝ օգոստոսի 4-ին Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին նրան կհանձնի մանդատը, իսկ հաջորդ օրը պառլամենտի շենքում տեղի կունենա երդմնակալության պաշտոնական արարողությունը:
Երդմնակալությունից հետո երկու շաբաթվա ընթացքում Ահմադինեջադը պետք է պառլամենտի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնի նոր կառավարության անդամների կազմը:



























