Իրանի իշխանությունները հայտարարել են տիեզերական մոնիթորինգի առաջին ազգային կենտրոնի գործարկման մասին:
«Կենտրոնի խնդիրն իրանական տիեզերակայանների անվտանգության ապահովումն է եւ մյուս տիեզերական օբյեկտներին, հատկապես արբանյակներին, հետեւելը»,-ասել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, կենտրոնի կողմից ստացված տեղեկատվությունը կարող է փոխանցվել նաեւ այլ երկրների: Կենտրոնի բացմանը ներկա է եղել նաեւ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ է դառնալ իրանցի առաջին տիեզերագնացը:
Իրանը ծրագրում է նաեւ ուղեծիր դուրս բերել սեփական արբանյակները` բնական աղետների մոնիտորինգի, կապի բարելավման եւ բանակի նկատմամբ վերահսկողության համար:




























