ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը մտադիր են այս տարի Նորֆոլքում բացել եռաչափ տպագրության փորձարարական կենտրոն: Նոր տեխնոլոգիան զինվորականների ուշադրությունը գրավել է հիդրոդինամիկ ուսումնասիրությունների համար արագ եւ էժան բացառիկ մոդելներ պատրաստելու հնարավորությամբ:
DefenseNews-ը գրում է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մասնագետները եռաչափ տպագրության գլխավոր առանձնահատկություններից մեկն են համարում արդեն արտադրությունից հանված եւ պատվերի համար անհասանելի դետալների վերարտադրության հնարավորությունը: Այդպիսով, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ինժեներներն արդեն պատրաստում են նմուշներ հատուկ պահեստամասերի արտադրության համար, իսկ ռազմական բժիշկները պատվիրում են պրոթեզների դետալներ:
Արդեն նոյեմբերին ռազմածովային ուժերը նախատեսում են թողարկել եռաչափ տպիչներ, իսկ դեկտեմբերին մտադիր են ստեղծել ռետինե միջադիրների արտադրամասեր, որոնց կարիքն ինժեներները մշտապես ունեն, գրում է lenta.ru-ն: Փորձարկումները տեղի կունենան Նորֆոլքում եւ Սան Դիեգոյում:




























