Վոլգոդոնսկի իրավաբանական վարժարանի աշակերտները համացանցում տեղադրել են ուսուցչի նոութբուքում հայտնաբերած ինտիմ լուսանկարները: Պարզվել է, որ երեխաները ուսուցչի համակարգչում փնտրել են քննական հարցերի պատասխանները, սակայն գտել են բոլորովին այլ բան: 

Լուսանկարներում պատկերված է ուսուցչի կինը, որը նույնպես ուսուցչուհի է, բայց այլ դպրոցում:  Այժմ աշակերտները սոցիալական ցանցով եւ բջջայիններով նկարները փոխանցում են իրար:

Life News-ը պարզել է, թե ինչու են երեխաները մտել ուսուցչի համակարգիչ: Ըստ հրատարակչության`  ամեն ինչ կատարվել է  քննություն հանձնելիս:  Մանկավարժը դուրս է եկել դասարանից, իսկ աշակերտները որոշել են պատասխանները փնտրել համակարգչում:  Սակայն պատասխանների փոխարեն նրանք այնտեղ ավելի հետաքրքիր բան են գտել` ինտիմ լուսանկարներով մի ամբողջ  թղթապանակ: 

Աշակերտներից մեկը լրագրողներին պատմել է, որ խղճում է 34-ամյա ուսուցչուհուն, քանի որ լուսանկարների հրապարակումից հետո նրան սկսել են պարզապես հետապնդել: Ուսուցչուհին արձակուրդ է վերցրել, որպեսզի որոշ ժամանակ չերեւա դպրոցում:  Սակայն կինը ոստիկանություն չի դիմել` այդ պատմությանն էլ ավելի հրապարակային բնույթ չհաղորդելու համար: