Մամոնտներին կարելի է վերակենդանացնել 30-50 տարի անց, վստահ է Կանադայի Մաքմասթերի համալսարանի գենետիկ-գիտնական Հենդրիք Փոյնարը:

CBC-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ գիտնականներին շատ է հետաքրքրում այդ կենդանիների էվոլյուցիոն պատմությունը: «Մենք ուզում ենք հասկանալ, ինչու են նրանք վերացել: Հնարավոր է, կլիմայական փոփոխությունների հետեւանքով, կամ որովհետեւ նրանց որսում էին մարդիկ: Եթե մենք հասկանանք դա, կկարողանանք կասեցնել կենդանիների ժամանակակից տեսակների վերացման գործընթացը»,-ասել է նա:

«Մենք կարող ենք համեմատել, թե ինչով է մամոնտի քրոմոսոմը տարբերվում ասիական փղի քրոմոսոմից: Հետո մենք կկարողանանք  համապատասխան փոփոխություններ կատարել ասիական փղի քրոմոսոմում: Փոփոխված քրոմոսոմները կարելի է փոխպատվաստել փղի ձվարանում եւ կենդանացնել այն»,-ասել է գիտնականը: