ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անձնական հաշիվ է բացել Twitter-ում: Իր առաջին գրությամբ նա շնորհակալություն է հայտնել textsfromhillary.com (տեղեկություններ Հիլարիից) զվարճալի կայքի ստեղծողներին, որոնք ծիծաղաշարժ ու հումորային երկխոսություններ են հորինում նախկին պետքարտուղարի եւ ամերիկյան այլ պաշտոնյաների միջեւ: «Շնորհակալություն ոգեշնչելու համար»,-գրել է Քլինթոնը:
Ընդամենը 7 ժամում նախկին պետքարտուղարի թվիթներին գրանցվել է մոտ 245 օգտատեր, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Քլինթոնն իր անվան դիմաց մոտ 50 նշան է դրել, մի ողջ հեգնական ավտոկենսագրություն. «կին, մայրիկ, իրավաբան, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության մարտիկ, FLOAR (Արքանզասի առաջին տիկին), FLOTUS (ԱՄՆ առաջին տիկին), սենատոր, պետքարտուղար, գրող, շների սեփականատեր, սանրվածքի իդեալ, շալվարով կոստյումների երկրպագու, ծառայության մեջ նախապաշարմունքների կործանող, TBD (մնացածը նախատեսվում է դեռ հստակեցնել)»:




























