Microsoft ընկերությունը կորցրել եւ կրկին գտել է Nokia Lumia 920 սմարթֆոնը՝ Windows Mobile Blue նոր օպերացիոն համակարգով, որը փոխարինելու է բջջային Windows 8-ին։
Microsoft-ի աշխատակիցը սմարթֆոնը մոռացել է ավտոբուսում։ Սարքը ավելի ուշ գտնվել է eBay-ում, որտեղից այն 239 դոլարով գնել է Իերեմիա Վոնգ անունով մեկը։ Վերջինս նկատել է, որ եւ սմարթֆոնը, եւ օպերացիոն համակարգը տարբերվում են սովորական Nokia Lumia 920-ից։
Microsoft-ի ներկայացուցիչները կապվել են Իերեմիա Վոնգի հետ եւ առաջարկել «լավով» վերադրձնել սմարթֆոնը՝ փոխհատուցման դիմաց, ինչպես նաեւ համացանցից ջնջել դրա լուսանկարները։
Apple ընկերությունը եւս քանիցս կորցրել է իր նոր, չներկայացված սարքերը։ 2010թ. կորել էր iPhone 4-ը, 2011-ին Apple-ի աշատակիցը iPhone 5-ը մեքսիկական ռեստորանում էր թողել։




























