Վրացական AzRy, Newtelco Georgia եւ Navigator կազմակերպությունները կմասնակցեն «ԴիջիԹեք Բիզնես Ֆորում 2013»-ին, որն այս տարի կկայանա հունիսի 21-22-ը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

AzRy-ը Թբիլիսիի տրանսպորտային ինֆորմացիոն համակարգի ստեղծող եւ սպասարկող ընկերություն է: Ֆորումի ընթացքում կներկայացնի հետեւյալ լուծումներն ու համակարգերը.

• «Journey Planner» (ճանապարհորդություն պլանավորող) լուծումը - այն համացանցի վրա հիմնված լուծում է, որը թույլ է տալիս օգտատիրոջը կանգառներից հաշվարկել ճանապարհորդության օպտիմալ պլանը՝ հաշվի առնելով փոխադրամիջոցների ժամանակացույցերը եւ օգտատերերի այլ նախասիրությունները:

• Թբիլիսիի ուղեվարձի վճարման համակարգը, որը 2006թ.-ից սկսած կիրառվել են Թբիլիսիի մետրոյի, ավտոբուսների ուղեվարձի վճարման համար

• Հանրային փոխադրամիջոցի տեղեկատվական համակարգը, որը տրամադրում է տեղեկություն տարբեր տրանսպորտների երթեւեկության մասին

• Դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգը

• Միացյալ դրամական փոխանցումների համակարգը

• Կոմունալ վճարումների իրականացման համակարգ, որը կիրառվել է խոշորագույն վրացական բանկերի համար

Մյուս ընկերությունը` Newtelco Georgia-ն,  ֆորումին կներկայացնի տվյալների կենտրոն (Data Centre): «ԴիջիԹեք Բիզնես ֆորումին» կմասնակցի նաեւ վրացական ՏՀՏ ոլորտի խոշորագույն լրատվամիջոց Navigator-ը:

Միջոցառումը  կազմակերպում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման եւ Շուկայի Մրցունակության ծրագիրը: