Իրանի նախագահի թեկնածու, ռեֆորմիստների շարժման ներկայացուցիչ, այժմ՝ փոխնախագահ Մուհամեդ Ռեզա Արեֆը հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին։
Նրա խոսքով՝ թեկնածությունը հանել է, երբ այդ մասին իրեն խնդրել է ռեֆորմիստների առաջնորդներից Մուհամեդ Խաթամին, հայտնում է Reuters-ը։ Դեռ հայտնի չէ՝ արդյոք Արեֆը կսատարի որեւէ մեկին, թե ոչ, գրում է lenta.ru-ն։
Ավելի վաղ ռեֆորմիստները քննարկում էին այն տարբերակը, ըստ որի՝ Արեֆն իր թեկնածությունը կհանի՝ հօգուտ Հասան Ռուուհանիի։
Հունիսի 10-ին հայտնի էր դարձել, որ իր թեկնածությունը հանել է նաեւ խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Հադադ Ադելը, որը իրանական այաթոլլահ Ալի Խամենեիի մտերիմն է։
Իրանում նախագահի ընտրությունների նշանակված են 2013թ. հունիսի 14-ին։




























