Իրանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի խաղա ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսին:
Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ պաշտոնական Թեհրանը դեմ է որեւէ ռազմական քայլի: «Լավագույն ուղին երկխոսությունն է»,-հայտարարեց դեսպանը:
Միաժամանակ, նա կրկին հայտարարեց, որ իրանական կողմը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության լուծմանը, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը դիմեն Թեհրանին այդ հարցով:
Հիշեցնենք, որ իրանական կողմը նախկինում եւս բազմիցս հնչեցրել է միտքը, որ պատրաստ է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ԼՂ խնդրի լուծման ուղիներ գտնելու հարցում: Ներկայումս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, եւ բանակցող կողմերը ձեռնպահ են մնում լրացուցիչ պոտենցիալ միջնորդների դիմելուց:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























