Սիրիայում հակամարտության հենց սկզբից Իրանը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր է առաջարկել, սակայն դրանք չեն ընդունվել: Բանն այն է, որ որոշ երկրներ հույս ունեն, որ Ասադի ռեժիմը կտապալվի եւ այդ նպատակով զինում են ահաբեկիչներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին:

Նա հիշեցրել է, որ Սիրիայում հակամարտության խորացումը հանգեցրել է մարդկային կորուստների եւ անիմաստ ավերածությունների: «մենք կարծում ենք, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշեն այդ երկրի քաղաքացիները: Անհրաժեշտ են խաղաղ բանակցություններ, բայց գերտերությունները ցանկանում են ուժով տապալել իշխանությունը եռւ փորձում են դա անել ահաբեկիչների միջոցով»,-նշել է դեսպանը՝ հավելելով, որ ահաբեկչությանն աջակցողներից շատերը եկել են այն եզրակացության, որի մասին ի սկզբանե առաջարկում էր Իրանը:

«Մենք դեմ ենք տարածաշրջանում որեւէ ճգնաժամի: Պահպանելով կայունությունը, խաղաղ ճանապարհով կալերի է լուծել ցանկացած հարց»,-նշել է դիվանագետը՝ հավելելով, որ հակամարտությունը Սիրիայում սադրել են նրանք, ովքեր սեփական խնդիրներն ունեն:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am