Սինգապուրցի ֆիզիկոսներն առաջին անգամ կենդանիներ են անտեսանեի դարձրել` անտեսանալի անձրեւանոցի միջոցով: Գիտափորձը գիտնականները տեսանկարահանել են: Ֆիզիկոսները գիտափորձն իրականացրել են կատվի եւ ակվարիումի ձկան վրա: Արդյունքում կենդանիներն իսկապես անհետացել են «անտեսանելի անձրեւանոցի» տակ:

Գիտնականներն օգտագործել են ապակու բարակ կտորներ, որոնք գիտնականները ծածկել են անտեսանելի անձրեւանոցով եւ տեղադրել են ակվարիումով ձուկը: Կոնստրուկցիան փակ տարածություն է ապահովել` չորս պատերով, հաղորդում է Lifenews.ru-ն:

Ավելի ուշ նման գիտափորձ է անցկացվել կատվի վրա, որին այնպիսի դիրքով են դրել սարքի մեջ, որ նրա մարմնի մի մասն անտեսանելի է  դարձել մարդկային աչքի համար: