Տխրահռչակ IPO-ից հետո Facebook-ն ացկացրել է բաժնետերերի առաջին ժողովը: 1 տարի անց սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը չի հասել ելակետային 38 դոլարին, եւ Մարկ Ցուքերբերգը ստիպված է եղել պատասխանել բաժնետերերի հարցերին:

Գործարարը նշել է, որ որոշակի ժամանակահատվածում ամեն ինչ իր տեղը կընկնի, քանի որ սոցիալական ցանցի հիմնական ցուցանիշները շարունակում են բարելավվել: «Ինձ ոչինչ չի ստիպել, որ կասկածեմ մեր հիմնական ռազմավարությանը կամ հավատամ, որ այն, ինչ մենք ստեղծում ենք, չի գնահատվի շուկայի կողմից»,- ասել է 29-ամյա միլիարդատերը:

Մ. Ցուքերբերգը չի հավատում, որ իր ընկերությունը կզիջի դիրքերը կամ կդադարի դուր գալ որեւէ տարիքային խմբի: «Վեստի Էկոնոմիկա»-ն գրում է, որ նա շեշտել է այն փաստը, որ 1 անձին ընկնող լայքերի քանակն ավելացել է 50%-ով:

Վերջում անդրադառնալով ԱՄՆ-ում ինտերնետից օգտվողներին հետեւելու հետ կապված վերջին սկանդալին` Մ. Ցուքերբերգը հայտարարել է, որ Facebook-ը երբեք օգտատերերի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի փոխանցել ԱՄՆ-ի իշխանություններին կամ հատուկ ծառայություններին: