Բրազիլիայում ստեղծել են մի բաժակ, որը հնարավոր չէ կանգնեցնել սեղանի վրա, եթե նրա տակ բջջային հեռախոս չդնեն: The Daily Telegraph-ը գրում է, որ բաժակը հատուկ է պատրաստված այդպես` անհարթ հատակով:
Բաժակը ստեղծվել է այն նպատակով, որ սրճարանի այցելուները սոցիալական ցանցերի նոր հաղորդագրություններին հետեւելու կամ հեռախոսային հաղորդագրություններ ուղարկելու փոխարեն` ժամանակ հատկացնեն կենդանի շփմանը:
«Օֆլայն-բաժակը» ստեղծել են տեղի գովազդային գործակալության աշխատակիցները: Շնորհանդեսը տեղի է ունեցել Սան Պաուլոյի բարերից մեկում: Հեղինակները հայտնել են, որ մեծ հույսեր են կապում բաժակի հետ եւ համոզված են, որ այն դուր կգա մարդկանց: Այս մասին գրում է Korrespondent.net-y:
«Բար եկող մարդիկ պետք է անջատվեն առցանց աշխարհից, շփվեն ընկերների հետ եւ գոնե մի երկու ժամով ապրեն իրական աշխարհում», - ընդգծել է Վանդերլեյ Ռոմանոն` գովազդային գործակալության համասեփականատերը:




























