Կյանքի 87-րդ տարում մահացել է տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Ֆոգելը: Այս մասին հայտնում է Չիկագոյի համալսարանի (The University of Chicago Booth School of Business) կայքը: Ռ. Ֆոգելն այնտեղ պատվավոր պրոֆեսորի պաշտոն էր զբաղեցնում:

Ռ. Ֆոգելը տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել 1993թ ԱՄՆ-ի տնտեսության պատմության մեջ ստրկության եւ երկաթուղիների դերի ուսումնասիրության համար: Գիտնականին անվանում են «տնտեսության նոր պատմության հեղինակ», քանի որ իր աշխատանքներում նա ազգային տնտեսության պատմական տվյալները համատեղել է տնտեսագիտության վերլուծության ժամանակակից մեթոդների հետ:

Նա նաեւ համարվում է կիլոմետրիկայի հիմնադիրներից մեկը: Այս ուղղությունը տնտեսության պատմությունն ուսումնասիրում է էկոնոմետրիկայի եւ տնտեսագիտության տեսության ժամանակակից մեթոդներով:

Պ. Ֆոգելի ծնողները ներգաղթել են Օդեսսայից: Ապագա տնտեսագետը կրթություն է ստացել Քորնելի եւ Կոլումբիայի համալսարաններում: Նա դասավանդում էր Հարվարդի եւ Չիկագոյի համալսարաններում: