2012 թվականի արդյունքների համաձայն, գազի հայտնաբերված ծավալներով Իրանն աշխարհում զբաղեցրել է առաջին տեղը՝ առաջ անցնելով Ռուսաստանից: Իրանում գազի ծավալները կազմում են 33,6 տրլն խմ, իսկ Ռուսաստանինը՝ 32,9 տրլն խմ: Այս մասին նշված է BP ընկերության «Համաշխարհային էներգետիկայի վիճակագրական ամփոփագրի» (Statistical Review of World Energy 2013) հերթական համարում:
Հատկանշական է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանում գազի ծավալները կազմում էին 44,6 տրլն խմ: Այդ ժամանակ Թեհրանը գազի պաշարներով զբաղեցնում էր երկրորդ տեղն աշխարհում (33,1 տրլն խմ-ով):
ВР-ն զգալիորեն նվազեցրել է նաեւ Թուրքմենստանի գազի պաշարների ցուցանիշը՝ 24,3 տրլն խմ-ից հասցնելով 17,5 տրլն խմ-ի: Վերանայվել են նաեւ Ղազախստանի, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի գազի պաշարների ցուցանիշները:
Ընդհանուր առմամբ, գազի համաշխարհային պաշարները նվազեցվել են 208,4 տրլն խմ-ից՝ մինչեւ 187,3 տրլն խմ-ի:



























